Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով և 14-րդ հոդվածի 6-րդ կետով, 16-րդ հոդվածի 5-րդ մասով՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2025թ. յոթերորդնստաշրջանի հերթական նիստի`հոկտեմբերի 10-ի նիստիօրակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հավելված
ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու
2025թ. հոկտեմբերի 10-ի № -Ա որոշման
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ
1)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2025 թվականի յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի` հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2025 թվականի բյուջեիերրորդ եռամսյակի հաղորդումը ի գիտություն ընդունելու մասին:
3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2025 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին:
4) «Բերքի տոն-2025» համայնքային միջոցառման իրականացման համար Լոռի Բերդ համայնքի բյուջեից գումար տրամադրելու մասին:
5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին: