Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ, 77-րդ հոդվածը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշումը և Լոռի Բերդ համայնքում 03.08.2026թ. կայացած վարձակալության մրցույթի թիվ 3 արձանագրությունը.:
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ
1. 03.08.2026թ. կայացած գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության մրցույթում հաղթող ճանաչված Սամվել Սարգսի Մկրտչյանին վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրել Լոռի Բերդ համայնքի Կողես գյուղում գտնվող 06-056-0130-0060 ծածկագրով 0.74133 հա մակերեսով 4-րդ կարգի վարելահող հողատեսքը, մրցույթում առաջարկված առավելագույն գնով՝ 16.000 /տասնվեց հազար/ ՀՀ դրամով:
2.Սամվել Սարգսի Մկրտչյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3.Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 16.000 /տասնվեց հազար/ ՀՀ դրամ: Վարձակալական ընթացիկ վճարումները վարձակալի կողմից մուծվում են հավասար չափերով ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը:
4.Վարձակալը վարձավճարի ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք Վարձատուին չվճարված գումարի 0.05 չափով:
5.Սամվել Սարգսի Մկրտչյանի հողամասը հաշվառել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումում: