Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով`
համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքիկամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը հաստատելու մասին Լոռի Բերդ համայնքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 27-ի թիվ 14-Ա որոշման հավելվածում կատարել լրացում` 12-րդ մասի 4-րդ կետից ավելացնել նոր 5-րդ կետ.
5) 25-օրյա վարժական հավաքների մեկնած Լոռի Բերդ համայնքի բնակիչների ընտանիքներից յուրաքանչյուրին տրամադրել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամի չափով միանվագ սոցիալական օգնություն:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։