Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին»ՀՀօրենքիև 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 18-րդհոդվածի1-ինմասի 21-րդ և 42-րդկետերով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ և 76-րդ հոդվածներով, ինչպես նաև հիմքընդունելովԼոռի Բերդ համայնքի ավագանու իրավական, քաղաքաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի 2026 թվականի օգոստոսի 11-ի թիվ 5 արձանագրությունը (դրական եզրակացություն) և դրան կից հավելված 2-ով հաստատված արդյունքները՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերը մրցութային կարգով 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրելուն Լոռի Բերդ համայնքի բյուջեի նկատմամբ պարտքեր չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց.
1) Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրում գտնվող 06-044-0214-0003 կադաստրային ծածկագրով, 0.32024 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության, հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը՝ 7 000 (յոթ հազար) ՀՀ դրամ:
2) Լոռի Բերդ համայնքի Բովաձոր բնակավայրում գտնվող 06-025-0101-0084 կադաստրային ծածկագրով, 1.2821 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության, հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը՝ 26 000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ:
2. Չափագրման, վկայականների ձեռքբերման և նոտարական վավերացման ծախսերը փոխհատուցվելու են վարձակալության մրցույթում հաղթող ճանաչված անձի կողմից:
3.Սույնորոշումնուժիմեջէմտնումընդունմանը հաջորդող օրվանից: