Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալնների ուղղման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ, ինչպես նաև հիմք ընդունելով 24.09.2001թ․ թիվ 347985 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ոռուտ բնակավայրի կադաստրային քարտեզը, «Բիզնես Էքսպրես» ՍՊԸ-ի կողմից տրված և Լոռի Բերդ համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծը,
որոշում եմ․
1. Ճշտել 24.09.2001թ. թիվ 347985 անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը, որը համաձայն կադաստրային քարտեզի գտնվում է 06-105-0351-0002 կադաստրային ծածկագրի տակ:
2․ Հաստատել էներգետիկայի 06-105-0351-0002 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Բիզնես Էքսպրես» ՍՊԸ-ի կողմից կազմված՝ համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի, ըստ որի հողամասի մակերեսը կազմում է 0.13385 հա:
3. Կատարել ճշտված մակերեսով և սահմանային չափերով հողամասի տեղադիրքի ուղղում՝ համաձայն «Բիզնես Էքսպրես» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասքան ստորաբաժանումում: