Այսօր: Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 331-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հոկտեմբերի 2026 թվականի N 331-Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՋԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 06-038-0004-0002 ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 244․24 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի  1-ին մասի 24 կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022թ․ «Ինքնակամ  կառույցների հաշվառման  կարգը սահմանելու մասին» թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով 23․09․2026թ․ Հռիփսիկ Ենոքի Դալլաքյանի լիազոր անձ` Մելիք Շավարշի Շահինյանի կողմից ներկայացրած դիմումը, 08.05.2026թ.  ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (ժառանգական գործ՝ թիվ 91/2026թ․, գրանցված գրանցամատյանում N1669-ով), Սամվել Ֆրանգյան Կամսարի ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. «Ինքնակամ կառույցների հաշվառման կարգը սահմանելու մասին»  թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 18.09.2026թ. թիվ 2026HMYEUU ծածկագրով տրամադրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը և 11.09.2026թ. կազմված ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունը կառուցված չէ քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   ԵՄ

1.Վերականգնել Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրի 06-038-0004-0002 կադաստրային ծածկագրում գտնվող 0.46003 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրի 06-038-0004-0002 ծածկագրով հողամասի մակերեսը 0.46003 հա; բ/  հողամասի սահմանները և հատակագիծը՝  համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0.46003 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը, որը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Հռիփսիկ Ենոքի Դալլաքյանին, իսկ մինչև 15.05.2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:

3. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրի 06-038-0004-0002 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.46003 հա մակերեսով հողամասում, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 60․43 քմ մակերեսով բնակելի տան (1-ին հարկ), 2․78 քմ մակերեսով բնակելի տան աստիճանավանդակի (1-ին հարկ), 71․19 քմ մակերեսով անասնաշենքի, 15․74 քմ մակերեսով անասնաշենքի նկատմամբ, համաձայն հավելվածի, ճանաչել Հռիփսիկ Ենոքի Դալլաքյանի սեփականության իրավունքը:

4․ Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լեջան գյուղի 06-038-0004-0002 կադաստրային ծածկագրով, 0.46003 հա մակերեսով հողամասում՝ համաձայն հատակագծի, ինքնակամ կառուցված 244.24 քմ մակերեսով տնտեսական շինությունը։

5․  Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 244.24 քմ մակերեսով տնտեսական շինության համար՝ 130950 /հարյուր երեսուն հազար ինը հարյուր հիսուն/ ՀՀ դրամ։ Ընդամենը ենթակա է վճարման 130950 /հարյուր երեսուն հազար ինը հարյուր հիսուն/ ՀՀ դրամ ։

6․ Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար նախատեսված գումարը վճարել Լոռի Բերդ համայնքի բյուջեի թիվ 900255001324  հաշվեհամարին:

7․  Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:


ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner