Ղեկավարվելով՝ ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով՝ 23.02.2026թ. տրված (N 23022026-06-0028, գաղտնաբառ՝ 7NBH3YLNIZZP) վկայականը, Լոռի Բերդ համայնքի ավագանու գոտիավորման նախագիծը հաստատելու մասին 10.05.2024թ. թիվ 32-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզպետի 16.05.2024թ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ-8 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՄԱՍՈՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 259-Ա որոշումը, Լոռի Բերդ համայնքի գլխավոր հատակագիծը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող Բովաձոր բնակավայրում գտնվող 06-025-0107-0009 կադաստրային ծածկագրով 0.33415 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակության հողամասի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: