Այսօր: Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 231-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հուլիսի 2026 թվականի N 231-Ա

ՀՀ ՄԱՐԶ ԼՈՌԻ ՀԱՄԱՅՆՔ ԼՈՌԻ ԲԵՐԴ, ԼՈՌԻ ԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ, ՍԱՅԱԹ – ՆՈՎԱՅԻ ՓՈՂՈՑ 4 –ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 10 ՀՈՂԱՄԱՍ՝ ՀԱՍՑԵՈՎ, 06-044-0011-0003 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 0.10 ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 04.08.2025. ԹԻՎ 151-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, հիմք ընդունելով հիմք ընդունելով Նարե Վարդանի Բալայանի /ծնված 23.10.2004թ., ն.ք. 011194883  տրված 053-ի կողմից 29.06.2021թ./  կողմից  01.08.2025թ. ներկայացված  դիմումը, Լոռի Բերդ համայնքի ղեկավարի 04.08.2025. թիվ 151 -Ա  որոշումը, Լոռի Բերդի համայնքապետարանի կողմից 09.06.2026թ. տրամադրված՝ հողային բարեփոխումների և սեփականաշնորհմանտեղական հանձնաժողովի 01.04.1991թ. N 03 որոշման և ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի   ՏՆՏ հ. 2  գրքից  գրանցման թիվ  121  ճշտված քաղվածքը, 07.03.2024 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը  (լրացուցիչ)՝ ժառանգական գործ թիվ  104/2013թ.,  գրանցված գրանցամատյանում  թիվ 757,  թիվ 758, թիվ 759 -ով,  «Սամվել Կամսարի Ֆրանգյանի» ԱՁ -ի կողմից տրված տեղագրական հատակագիծը և հաշվի առնելով որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում՝

որոշում եմ

1.Ուժը կորցրած ճանաչել Լոռի Բերդ  համայնքի  ղեկավարի 04.08.2025. թիվ 151-Ա  որոշումը:

2.ՀՀ մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ, Լոռի Բերդ գյուղի, Սայաթ – Նովայի փողոց, 4 –րդ նրբանցք, թիվ 10 հողամաս հասցեով, 06-044-0011-0003 կադաստրային ծածկագրում գտնվող, համաձայն 09.06.2026թ. տրամադրված հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի  01.04.1991թ. N 03 որոշման և ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի   ՏՆՏ հ. 2  գրքից  գրանցման թիվ  121  ճշտված քաղվածքի, 0.10 հա մակերեսով հողամասը, «Սամվել Կամսարի Ֆրանգյանի» ԱՁ –ի կողմից կազմված հատակագծի փաստացի կազմում է 0.10 հա, որի նկատմամբ օրենքի ուժով ճանաչել  Նարե Վարդանի Բալայանի, Նռանե Վարդանի Բալայանի և Գիսանե Վարդանի Բալայանի ընդհանուր բաժնային  սեփականության իրավունքը՝  յուրաքանչյուրին 1/3 -րդ բաժնեմասով։

3. Հաստատել  06-044-0011-0003  կադաստրային ծածկագրի 0.10 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Սամվել Կամսարի Ֆրանգյանի» ԱՁ-ի կողմից 13.04.2025թ. կազմված հատակագծի։

4.Հողամասը  ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք։

5.Համաձայն հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի  01.04.1991թ. N 03  որոշումից 09.06.2026թ. տրամադրված ճշտված քաղվածքի, նշված՝ 06-044-0011-0003 կադաստրային ծածկագրով հողամասը սեփականաշնորհվել է Վարդան Հովիկի Բալայանին մեկ անձով:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից։ Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի կոմիտեում՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։


ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner