Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 14-րդ և 18-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրում գտնվող 06-079-0102-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.4 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողատեսքը փոխադրել` էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերինպատակային նշանակության` կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների գործառնական նշանակության:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: