Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով,ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդև 67-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2001թ. հունվարի 17-իթիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով, Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրնքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետով, 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերն աճուրդ-վաճառքով օտարելուն Լոռի Բերդ համայնքի բյուջեի նկատմամբ պարտքեր չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց: Չափագրման, վկայականների ձեռքբերման և նոտարական վավերացման ծախսերը փոխհատուցվելու են աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից:
1.1. Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Բովաձոր բնակավայրում գտնվող 06-025-0107-0003 կադաստրային ծածկագրով 5.4889 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը 7.960.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:
1.2. Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Բովաձոր բնակավայրում գտնվող 06-025-0107-0002 կադաստրային ծածկագրով 1.0566 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը 1.535.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:
1.3. Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրում գտնվող 06-038-0117-0137 կադաստրային ծածկագրով 1.244537 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը 5-րդ կարգի խոտհարք դարձնելու և 610.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:
1.4. Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրում գտնվող 06-038-0117-0139 կադաստրային ծածկագրով 1.227717 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը 5-րդ կարգի խոտհարք դարձնելու և600.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:
1.5. Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրում գտնվող 06-009-0117-0001 կադաստրային ծածկագրով 0.5983 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության 5-րդ կարգի խոտհարքը 500.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:
1.6. Տալ հավանություն Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրում գտնվող 06-009-0118-0001կադաստրային ծածկագրով 0.62683 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության 5-րդ կարգի խոտհարքը 520.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու հետևյալ որոշումները և որոշման կետերը.
2.1. Լոռի Բերդ համայնքի ավաագնու 07.06.2019թ. թիվ 25-Ա որոշման 1.2, 1.3, 1.4, 1.6, 1.7 կետերը:
2.2. Լոռի Բերդ համայնքի ավաագնու 12.07.2019թ. թիվ 29-Ա և 33-Ա որոշումներրը:
2.3. Լոռի Բերդ համայնքի ավաագնու 23.09.2021թ. թիվ 51-Ա որոշման 1.3 կետը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: