Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 29-րդ և 42-րդ կետերով,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ, 59-րդ և 67-րդ հոդվածներով,ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները կազմելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2001թ. հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկությանը` Լոռի Բերդ համայնքի բյուջեի նկատմամաբ պարտքեր չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց.
1) Յաղդան բնակավայրում գտնվող 06-079-0105-0003 կադաստրային ծածկագրից առանձնացված 2.8 հա մակերեսով 4-րդ կարգի վարելահող, մեկնարկային գինը` 2.300.000 ՀՀ դրամ:
2) Լոռի Բերդ բնակավայրում գտնվող 06-044-0207-0067 կադաստրային ծածկագրով 0.1 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս, մեկնարկային գինը` 220.000 ՀՀ դրամ:
2. Չափագրման, վկայականների ձեռքբերման և նոտարական վավերացման ծախսերը փոխհատուցվելու են աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: