Հիմք ընդունելով Գառնիկ Չալոյանի լիազորված անձ Արթուր Սարգսյանի դիմումը, << Արսեն Իսահակյան >> ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ/1/5330/02/21 գործի վճիռը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ,191-192-րդ հոդվածններով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին»ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով,ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ որոշմամբ՝ որոշում եմ
1․Վերականգնել Լոռի Բերդ համայնքի Սվերդլով գյուղի 06-101-0016-0001 ծածկագրում գտնվող 0․08399 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա․Լոռի Բերդ համայնքի Սվերդլով գյուղի 06-101-0016-0001 ծածկագրի հողամասի մակերեսը 0․08399 հա, բ․ հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի
2․Սույն որոշման 1-ին կետում նշված 0․08399 հա մակերեսով հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Գառնիկ Միշիկի Չալոյանին և մինչև 15․05․2001թ․ վերը նշված հողամասում կառուցված բնակելի տան նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը։
3․Լոռի Բերդ համայնքի Սվերդլով գյուղի 06-101-0016-0001 ծածկագրում, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ 1922 թ․ կառուցված 37.66 քմ մակերեսով մառանի նկատմամբ ճանաչել Գառնիկ Միշիկի Չալոյանի սեփականության իրավունքը։
4. Հողամասին տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ Լոռի Բերդ Համայնք,գ.Սվերդլով 10-րդ փ. թիվ 8 մառան:
5․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։