Ղեկավարվելով՝ ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով՝ Լոռի Բերդ համայնքի ավագանու գոտիավորման նախագիծը հաստատելու մասին 10.05.2024թ. թիվ 32-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզպետի 16.05.2024թ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ-8 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՄԱՍՈՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 259-Ա որոշումը, Լոռի Բերդ համայնքի գլխավոր հատակագիծը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող Ագարակ բնակավայրում գտնվող 06-009-0044-0002 կադաստրային ծածկագրով 0.0310 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: