Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված բաժանման հատակագիծը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Հաստատել Լոռի Բերդ համայնքի Սվերդլով գյուղի 06-101-0005-0004 կադաստրային ծածկագրով հողամասի բաժանումից առաջացած 0.53702 հա մակերեսով հողամասի փոստային հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ. Սվերդլով, 8-րդ փողոց, թիվ 5 բնակելի տուն փոստային հասցեն։
2.Հաստատել Լոռի Բերդ համայնքի Սվերդլով գյուղի 06-101-0005-0004 կադաստրային ծածկագրով հողամասի բաժանումից առաջացած 0.04774 հա մակերեսով հողամասի փոստային հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ. Սվերդլով, 8-րդ փողոց, թիվ 5/1 հողամաս փոստային հասցեն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: