Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդև 42-րդ կետերով ինչպես նաև հաշվի առնելով ԵԿՄ Ստեփանավանի տարածքային բաժանմունքի կողմից ներկայացված գրությունը`
համայնքի ավագանին որոշում է.
1. Երկրապահ կամավորականների միության Ստեփանավանի տարածքային բաժանմունքին Լոռի Բերդ համայնքի 2023թ. բյուջեի 08 բաժնի 04 խմբի 02 դասի «Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ» նախահաշվի 4819հոդվածով նախատեսված գումարից տրամադրել 100.000 (մեկհարյուր հազար) ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: