Այսօր: Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 351-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2026 թվականի N 351-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ԼՈՒԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի               466-րդ, 468-րդ և 469-րդ հոդվածները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի և Արտաշես Սամվելի Աբգարյանի միջև 2026 թվականի օգոստոսի 14-ին կնքված՝ թիվ 3200 համարով նոտարական կարգով վավերացված հողամասի առուվաճառքի պայմանագրի լուծման իրավական հիմքերը, ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությունը՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.

1.Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի և Արտաշես Սամվելի Աբգարյանի միջև 2026 թվականի օգոստոսի 14-ին կնքված՝ թիվ 3200 համարով հողամասի առուվաճառքի պայմանագիրը երկկողմանի լուծելու վերաբերյալ համաձայնագիր կնքելուն։

2.Կազմակերպել պայմանագրի լուծման վերաբերյալ համաձայնագրի՝ նոտարական կարգով կնքման գործընթացը։

3.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Մ. Հովսեփյանին նախապատրաստել գնորդի կողմից վճարված հողամասի վաճառքի գինը՝ 7.600.000 (յոթ միլիոն վեց հարյուր հազար) և չափագրման, վկայականի ձեռքբերման, գույքի գնահատման և միասնական տեղեկանքի համար համայնքի կողմից իրականացրած ծախսերի փոխհատուցումը՝ 94.600 (իննսունչորս հազար վեց հարյուր) ՀՀ դրամ գումարների վերադարձման համար անհրաժեշտ փաստաթղթերը և կազմակերպել գումարների վերադարձը՝ օրենքով սահմանված կարգով։

4.Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Անի Մարտիրոսյանին։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner