Այսօր: Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 120-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 ապրիլի 2026 թվականի N 120-Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՎԵՐԴԼՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 06-101-0042-0002, 06-101-0042-0003,06-101-0042-0004 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ 0.09433 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ 310.6 ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ 310,6 ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՍՎԵՐԴԼՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 31.03.2016Թ. N, 15.02.2016Թ․ ԹԻՎ 04 ԵՎ 05 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, Հ Հ կառավարության 02 փետրվարի 2002 թվականի թիվ 88 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 15 ապրիլի 2021 թվականի թիվ                  600-Ն որոշմամբ՝ հիմքը ընդունելով ՀՀ Կառավարության 14․03․1997թ․ «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 51 որոշումը, Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերտեսչական հանձնաժողովի 28.12.2023թ. թիվ 2/-14 դրական եզրակացությունը, ինչպես նաև հիմք ընդունելով՝ «ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակավայրերի գլխավոր հատակագծի մշակման-նախագծման առաջադրանքը հաստատելու մասին» Լոռի Բերդ համայնքի ավագանու 13.01.2023թ. թիվ 5-Լ և  «Լոռի Բերդ համայնքի ավագանու գոտիավորման նախագիծը հաստատելու մասին» 10.05.2024թ. թիվ 32-Ա որոշումները, «Լոռու մարզի Լոռի-8 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը տարածքային հատակագծման մասով հաստատելու մասին» ՀՀ Լոռու մարզպետի 16.05.2024թ. թիվ 259-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի գլխավոր հատակագիծը, «Սամվել ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծը`

որոշում եմ.

1.ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրի 06-101-0042-0002, 06-101-0042-0003, 06-101-0042-0004 կադաստրային ծածկագրերով 0.09433 հա մակերեսով հողամասում գտնվող 310.6 քմ մակերեսով հասարակական նպատակային նշանակության շինության գործառնական նշանակությունը փոխադրել՝ մանկապարտեզ  գործառնական  նշանակության:

2.Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:

3.Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրում գտնվող 06-101-0042-0002, 06-101-0042-0003, 06-101-0042-0004 կադաստրային ծածկագրերով 0.09433 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և հողամասում առկա 310.6 քմ մակերեսով մանկապարտեզի նկատմամբ ճանաչել Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը:

4.Հողամասի սահմանները որոշվում են ըստ՝ «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

5.Ուժը կորցրած  ճանաչել Սվերդլով համայնքի ղեկավարի 31.03.2016թ, N, 15.02.2016թ, N 04 և 05 որոշումները:

6.Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրում գտնվող 06-101-0042-0002, 06-101-0042-0003, 06-101-0042-0004 կադաստրային ծածկագրերով 0.09433 հա մակերեսով հողամասի և 310.6 քմ մակերեսով շինության նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner