Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հաշվի առնելով Լոռու մարզպետի 11.10.2023թ. թիվ 01/107.4/07449-23 գրությունը՝
համայնքի ավագանին որոշում է.
1. «ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2023-2027թթ. զարգացման հնգամյա ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2023թ. փետրվարի 17-ի թիվ 10-Ն որոշման հավելվածում կատարել լրացում. «1.12. Աղետների ռիսկի կառավարում» բաժնում՝ վերջին պարբերությունից հետո ավելացնել հետևյալ երկու նոր պարբերությունները.
«Համայնքի բնակչության պատսպարումն ապահովելու և պաշտպանական կառույցները պատրաստ վիճակում պահելու նպատակով պարբերաբար իրականացնել բնակչության պատսպարման համար նախատեսված պաշտպանական կառույցների ուսումնասիրության աշխատանքներ և միջոցներ ձեռնարկել արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ»:
«Կազմակերպել և իրականացնել համայնքի բնակչության ազդարարման համար նախատեսված վերջույթային սարքավորումների (էլեկտրաշչակ և էլեկտրաշչակների կառավարման վահանակ) ձեռքբերման, տեղադրման և կենտրոնացված ազդարարման համակարգին միացման աշխատանքները»:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: