Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, 18-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ, 7-րդ և 42-րդ կետերով և առաջնորդվելով §Լոռի Բերդ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին¦ 12.12.2022.թ թիվ 49-Ն որոշուման հավելվածի 4-րդ գլխի 26-րդ կետի 2-րդ ենթակետով, ինչպես նաև հաշվի առնելով Լոռի Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը`
համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն` Լոռի Բերդ համայնքի բյուջեի «Այլ մշակութային կազմակերպություններ» ծրագրի 4727 հոդվածից դրամական մրցանակններ տրամադրելու առաջարկությանը` հետևյալ բնակիչներին.
1.1. Լոռի Բերդ համայնքի դպրոցներից օլիմպիադաներում և այլ մրցույթներում կրթության, սպորտի և մշակույթի բնագավառում հաջողություններ գրանցած աշակերտներին և այդ առակաները դասավանդող ուսուցիչներին հետևյալ չափերով.
- աշակերտներին՝ մեկ առարկայի դեպքում - 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ, երկու և ավելի առարկաների դեպքում - 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
- ուսուցիչներին՝ մեկ աշակերտի մասնակցության համար - 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ, երկու և ավելի աշակերտի մասնակցության համար - 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
1.2. Լոռի Բերդ համայնքի բնակիչներին՝ գիտության, սպորտի և մշակույթի բնագավառում կազմակերպված միջոցառումներին մասնակցելու և հաջողություններ գրանցելու համար - 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
2. Համայնքի ղեկավարը կարող է իր որոշմամբ` սույն որոշմամբ սահմանված բնակիչներին տրամադրել դրամական մրցանակներ և այդ մասին հաղորդումներ կայացնել ավագանո ւառաջիկա նիստում, որը ավագանու կողմից կընդունվի որպես ի գիտություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: