Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով և 14-րդ հոդվածի 6-րդ կետով`
համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական նիստի` ապրիլի14-ի նիստի օրակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հավելված
ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու
2023թ. ապրիլի 14-ի № -Ա որոշման
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ
1) Հայաստանի Հանրապետության ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի երկրորդ նստաշրջանի հերթական նիստի` ապրիլի 14-ի նիստիօրակարգը հաստատելու մասին:
2)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2023 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին Լոռի Բերդ համայնքի ղեկավարի հաղորդումը ի գիտություն ընդունելու մասին։
3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին։
4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի դպրոցների շրջանավարտներին վերջին զանգի կապակցությամբ և Հայրենական Մեծ պատերազմի մասնակցին Մայիսի 9-ի կապակցությամբ գումար տրամադրելու մասին։
5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 14-Ա որոշման հավելվածում լրացում կատարելու մասին։
6) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ուռուտ գյուղի գոյություն ունեցող փոստային հասցեին նրբանցք ավելացնելու մասին:
7) ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին: