Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, հիմք ընդունելով Մանյա Իսրաելի Ազարյանի լիազոր անձ Արտակ Սամվելի Գևորգյանի ներկայացված դիմումը, Լոռի Բերդ համայնքի ղեկավարի 23.10.2026թ. թիվ 356 -Ա որոշումը, 23.09.2026թ Կադաստրի կողմից տրամադրված Կ-23092026-06-0262 գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը, «Սամվել Կամսարի Ֆրանգյանի» ԱՁ -ի կողմից կազմված 07.10.2026թ. թիվ 2026KCYC5S ծածկագրով հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը և տեղագրական հատակագիծը և հաշվի առնելով, որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ
1.Վերականգնել Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրի 06-079-0010-0003 կադաստրային ծածկագրում գտնվող 0.17 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրի 06-079-0010-0003 ծածկագրով հողամասի մակերեսը 0.17 հա; բ/ Հաստատել հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն «Սամվել Կամսարի Ֆրանգյանի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0.17 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը, որը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Մանյա Իսրաելի Ազարյանին, իսկ մինչև 15.05.2001թ. կառուցված բնակելի տան նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:
3. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրի 06-079-0010-0003 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.17 հա մակերեսով հողամասում, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 52,99 քմ մակերեսով անավարտ բնակելի տան նկատմամբ, համաձայն հավելվածի, ճանաչել Մանյա Իսրաելի Ազարյանի սեփականության իրավունքը:
4․ Ուժը կորցրած ճանաչել Լոռի Բերդ համայնքի ղեկավարի 10.07.2026. թիվ 236-Ա որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում։