Ղեկավարվելով§Տեղական ինքնակառավարման մասին¦ ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
համայնքի ավագանին որոշում է.
1. Համայնքի զոհված զինծառայողների, զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումները քննարկելու նպատակով կազմել մշտական գործող հանձնաժողով հետևյալ կազմով.
1) Անի Պավլեի Մարտիրոսյան - համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, հանձնաժողովի նախագահ
2)Արթուր Ռուդոլֆի Վարդանյան - համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ, հանձնաժողովի նախագահի տեղակալ,
3) Լիլիթ Ալֆրեդի Մկրտումյան - համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ, հանձնաժողովի քարտուղար,
4) Թամարա Էդիկի Շահնազարյան - ավագանու անդամ
5) Սիլվա Ստեփանի Մարգարյան ավագանու անդամ
6) Արման Հրաչիկի Չիբուխչյան
7) Անի Սամվելի Սերոբյան
2. Հանձնաժողովին՝ստացված դիմումները քննարկել դրանք համայնքապետարանի աշխատակազմ մուտքագրվելուց հետո
7–օրյա ժամկետում և հանձնաժողովի եզրակացությունը՝անհրաժեշտ ֆինանսական միջոցի հատկացմանչափի ևանհրաժեշտության մասին ներկայացնել համայնքի ղեկավարին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: