Ղեկավարվելով՝ ՀՀ կառավարության 17․09․2009թ․ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 1066-Ն որոշման պահանջներով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, «Նորմատըիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով և հաշվի առնելով Լոռի Բերդ համայնքի ավագանու «Լոռի Բերդ համայնքի գոտիավորման նախագիծը հաստատելու մասին» 10.05.2024թ. թիվ 32-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզպետի 16.05.2024թ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ-8 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՄԱՍՈՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 259 Ա որոշումը, Լոռի Բերդ համայնքի գլխավոր հատակագիծը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Լոռի Բերդ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող Լոռի Բերդ բնակավայրում գտնվող 06-044-0207-0074 կադաստրային ծածկագրով +0.07648 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի:
2.Ուժը կորցրած ճանաչել Լոռի Բերդ համայնքի ղեկավարի 30.10.2025թ. թիվ 222-Ա որոշումը;
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: