Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 49-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի վարչական տարածքում գտնվող, երկարաժամկետ վարձակալության պայմանագրով հողամասերի վարձակալներին որպես գնման նախապատվության ունեցող անձանց` ուղղակի վաճառքով հողամաս օտարելու մասին հանդես գալ հայտարարությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու
2023թ. փետրվարի 17-ի № -Ա որոշման
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սույնով հայտարարվում է այն մասին, որ ղեկավարվելով` Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 49-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի վարչական տարածքում գտնվող, երկարաժամկետ վարձակալության պայմանագրով հողամասերի վարձակալներին որպես գնման նախապատվության ունեցող անձանց` ցանկության դեպքում կարող է ուղղակի վաճառքով օտարվել իրենց իսկ վարձակալած հողամասերը` կադաստրային արժեքից 10% (տաս)ավել արժեքով:
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ