Հիմք ընդունելով Աիդա Ավագի Շիրմազանյանի /ծնված 20.01.1948թ., անձնագիր՝ AL0342047, տրված 20.01.2023թ. 053-ի կողմից/ լիազորված անձ Գիվի Մամեյի Քալաշյանի /անձնագիր 017464348, տրված 13.02.2025թ. 039-ի կողմից/ կողմից ներկայացված դիմումը, 23.06.1994թ. տրամադրված սեփականության վկայագիրը, «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ՀՀ կառավարության 13.03.1991թ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տնամերձ հողամասեր հատկացնելու մասին թիվ 209 որոշումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, ՀՀ կառավարության կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղմանկարգը սահմանելու մասին 29.04.2021թ. թիվ 698-Ն որովմամբ, կադաստրի կոմիտեից ձեռք բերված օրթոֆոտոլուսանկարները, 10.06.2008թ. իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 2-ին և 3-րդ հոդվածներով և հաշվի առնելով, որ ՀՀ Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Յաղդան 06-079-0012-0026 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.23243 հա մակերեսով հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք՝
որոշում եմ
1.Վերականգնել Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Յաղդան 06-079-0012-0026 կադաստրային ծածկագրում գտնվող 0.23243 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման հիմքերը՝ ա/ Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Յաղդան 06-079-0012-0026 կադաստրային ծածկագրի հողամասի մակերեսը 0.23243 հա բ/ ճշտել և հաստատել 06-079-0012-0026 ծածկագրի հողամասի սահմանային չափերը և տեղադիրքը համաձայն «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված 0.23243 հա օրինական հողամասը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Աիդա Ավագի Շիրմազանյանին և օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:
3.Մարզ Լոռի համայնք Լոռի Բերդ գյուղ Յաղդան 06-079-0012-0026 ծածկագրի 0.23243 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 31.9 քմ ներքին մակերեսով բնակելի տան կիսանկուղի, 51.3 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 42.1 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 2.0 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբի և 21.1 քմ ներքին մակերեսով անասնաշենքի նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել՝ Աիդա Ավագի Շիրմազանյանի սեփականության իրավունքը:
4.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 09.12.2025թ. թիվ 258-Ա որոշումը և 11.03.2026թ. թիվ 356 գրությունը։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: