Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով,Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով`
համայնքիավագանինորոշումէ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ գյուղի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն՝ հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2019թ. ապրիլի 19-ի Հայաստանի Հանրապետության Լոռի Բերդ համայնքի Ագարակ գյուղի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի մասին թիվ 17-Ա որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: