Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ, 77-րդ հոդվածը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշումը և Լոռի Բերդ համայնքում 03.08.2026թ. կայացած վարձակալության մրցույթի թիվ 7 արձանագրությունը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ
1. 03.08.2026թ. կայացած գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության մրցույթում հաղթող ճանաչված Էդուարդ Իվանի Մելիքսեթյանին վարձակալության իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրել Լոռի Բերդ համայնքի Բովաձոր գյուղում գտնվող 06-025-0119-0001 ծածկագրով 1.12218 հա մակերեսով 3-րդ կարգի արոտավայր հողատեսքը, մրցույթում առաջարկված առավելագույն գնով՝ 25.000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամով:
2.Էդուարդ Իվանի Մելիքսեթյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3.Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 25.000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ: Վարձակալական ընթացիկ վճարումները վարձակալի կողմից մուծվում են հավասար չափերով ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը:
4.Վարձակալը վարձավճարի ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք Վարձատուին չվճարված գումարի 0.05 չափով:
5.Էդուարդ Իվանի Մելիքսեթյանին հողամասը հաշվառել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումում: