Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 5-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակավայրերում` հասարակական կառուցապատման նպատակով հողամասեր առանձնացնելու և աճուրդ-վաճառքով օտարելու համար հանդես գալ հայտարարությամբ համաձայն` հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու
2023թ. փետրվարի 17-ի № -Ա որոշման
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սույնով հայտարարվում է այն մասին, որ ղեկավարվելով` ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 5-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակավայրերում հասարակական կառուցապատման նպատակով` խանութներ և սպասարկման օբյեկտներ կառուցելու համար առանձնացվելու են մինչև 50 (հիսուն) ք/մ մակերեսով հողամասեր` աճուրդ-վաճառքով օտարելու նպատակով, չխախտելով բնակավայրերի կենտրոնների ճարտարապետական տեսքը:
Հողամասի մեկնարկային գին է սահմանվում` 1 (մեկ) ք/մ-ի համար 2000 (երկու հազար) ՀՀ դրամ:
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ