Այսօր: Չորեքշաբթի, 26 Օգոստոսի 2026թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 298-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 օգոստոսի 2026 թվականի N 298-Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՅԱՂԴԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 06-079-0015-0016 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ, ՄԻՆՉԵՎ 15.05.2001Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ, 43-րդ և 57-րդ հոդվածներով, Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի  1-ին մասի 24 կետով, հիմք ընդունելով Ալեքսանդրոս Վասիլիադիսի կողմից ներկայացրած դիմումը, 03.08.2026թ.-ին տրված Լոռու մարզի Յաղդան բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 20․02․1991թ․ թիվ 1 որոշման  №35 քաղվածքը, 24.08.2026թ.-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ ժառանգական գործ N177/2026թ․, գրանցված գրանցամատյանում N3388, «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Ճանաչել Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրի 06-079-0015-0016 կադաստրային ծածկագրում գտնվող 0.15424 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ Ալեքսանդրոս Վասիլիադիսի սեփականության իրավունքը՝ ա/ Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրի 06-079-0015-0016 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը 0.15424 հա; բ/  հողամասի սահմանները և հատակագիծը՝  համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0.15424 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը որը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, անհատույց սեփականության իրավունքով հատկացնել Ալեքսանդրոս Վասիլիադիսին, 0․15424 հա մակերեսով հողամասի, իսկ մինչև 15.05.2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրա սեփականության իրավունքը:

3. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրի 06-079-0015-0016 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.15424 հա մակերեսով հողամասում, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող մինչև 15.05.2001թ. կառուցված՝ 59․80 քմ մակերեսով բնակելի տան կիսանկուղի, 20․60 քմ մակերեսով բաց պատշգամբի, 3․19 քմ մակերեսով աստիճանավանդակի, 5․09 քմ մակերեսով աստիճանավանդակի, 117․77 քմ մակերեսով բնակելի տան (1-ին հարկ), 13․32 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբի (1-ին հարկ), 22․48 քմ մակերեսով անասնաշենքի նկատմամբ, համաձայն հավելվածի, ճանաչել Ալեքսանդրոս Վասիլիադիսի սեփականության իրավունքը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:


ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner