Համաձայն 1998 թվականի մայիսի 5-ի «Քաղաքաշինության մասին» ՀՕ-217 oրենքի 14․3-րդ հոդվածի 24-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, ինչպես նաև ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 42-րդ ենթակետերով, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակավայրերի (Ագարակ, Բովաձոր, Լոռի Բերդ, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ)գլխավոր հատակագծի մշակման-նախագծման առաջադրանքը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: