|
25.09.27
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ
|
|
Ողջունում եմ Ձեր կողմից Լոռի Բերդ համայնքի պաշտոնական կայքի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը: Համայնքապետարանի պաշտոնական կայքում դուք կգտնեք Ձեզ անհրաժեշտ տեղեկությունները և հետաքրքրող հարցերի պատասխանները՝ համայնքի և համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի գործունեության վերաբերյալ: Փորձելով առավելագույնս օգտագործել կայքի ընձեռած հնարավորությունները՝ մենք հանրությանը մատչելի և ամբողջական տեղեկատվություն ենք տրամադրում մեր աշխատանքների մասին, իրազեկում ենք Լոռի Բերդ համայնքում իրականացվող ծրագրերի, աշխատանքների և իրադարձությունների մասին: Մենք կաշխատենք, որ մեր կայքը լինի Ձեր լավագույն օգնականը՝ համայնքային իրադարձությունների, իրականացվող աշխատանքների և նախաձեռնությունների վերաբերյալ փնտրվող ...
Մանրամասն |
|
|
|
|
02.02.26
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼԸ
|
|
Լոռի Բերդ համայնքում շարունակվում է մասնակցային բյուջետավորման իրազեկման փուլը, որն այս ընթացքում անցկացվում է համայնքի հանրակրթական դպրոցներում։ Հանդիպումների ընթացքում մանրամասն ներկայացվել է ծրագրի էությունը, նպատակներն ու իրականացման փուլերը, ինչպես նաև քննարկվել են համայնքային խնդիրների լուծման հնարավոր տարբերակները։ Նախաձեռնությունը նպաստում է կրթական միջավայրում մասնակցային մոտեցումների ձևավորմանը և համայնքային կյանքի ակտիվացմանը։
|
|
|
30.01.26
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
|
|
Լոռի Բերդ համայնքի հարգելի՛ բնակիչներ,✅ Տեղեկացնում ենք, որ Լոռի Բերդ համայնքում մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը։Մասնակցային բյուջետտտավորման գործընթացի շրջանակներում հունվարի 22-ին կայացել է առաջին հանդիպումը՝ գործընթացի կառավարումն ապահովող հանձնաժողովի անդամների մասնակցությամբ։Հանդիպման ընթացքում քննարկվել են բնակիչների իրազեկվածության բարձրացման, բնակավայրերում հանդիպում-քննարկումների կազմակերպման, ինչպես նաև սահմանված ժամանակացույցին համապատասխան աշխատանքների իրականացման հարցերը։📌 Փետրվարի 4–5-ը ներառյալ համայնքի 16 տարին լրացած բոլոր բնակիչները հնարավորություն կունենան մասնակցելու համայնքի զարգացմանը՝ ներկայացնելով իրենց գաղափարներն ու ծրագրային առաջարկները ...
Մանրամասն |
|
|
30.01.26
ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԼՂՀ-ԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ.
|
|
✅️ Այսօր՝ Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի գլխավորությամբ համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների հետ, որին ներկա էր Լոռու մարզպետի օգնական Հայկ Հակոբյանը։Հանդիպմանը մասնակցում էին նաև համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները և աշխատակազմի պատասխանատու աշխատակիցները։🔻 Հանդիպման նպատակն էր լսել տեղահանված ընտանիքների առկա խնդիրներն ու կարիքները, քննարկել սոցիալական, բնակարանային և զբաղվածության հարցերը, ինչպես նաև ներկայացնել պետական և համայնքային աջակցության գործող ու նախատեսվող ծրագրերը։✅️ Համայնքի ղեկավար Ա. Ներսիսյանը իր խոսքում կարևորեց շարունակական և անմիջական շփումը բնակիչների հետ՝ ընդգծելով, որ համայնքը մշտապես պատրաստ է իր ...
Մանրամասն |
|
|
28.01.26
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
|
Սիրելի’ հայրենակիցներ,Հայոց բանակի հարգարժան զինծառայողներ, սպաներ և վետերաններ,Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայոց բանակի կազմավորման տոնի կապակցությամբ։Հայոց բանակը մեր պետության անվտանգության և խաղաղ ապագայի ամուր հիմքն է։ Այն մարմնավորում է մեր ժողովրդի կամքը, ուժը և հայրենիքի նկատմամբ անսասան հավատարմությունը։Այսօր, երբ մեր հայրենիքը կանգնած է բարդ ու պատասխանատու մարտահրավերների առաջ, առավել քան երբևէ կարևոր է մեր համազգային միասնությունը, պետական մտածողությունն ու բանակի նկատմամբ հոգատար վերաբերմունքը։ Հայոց բանակը շարունակում է իր պատվաբեր առաքելությունը՝ պաշտպանելով Հայաստանի Հանրապետության սահմանները, ապահովելով մեր ժողովրդի խաղաղ և անվտանգ ապագան։Այս օրը ևս մեկ անգամ առիթ է՝ խորին ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |