Սույնով հիշեցնում ենք, որ ֆիզիկական անձինք և կազմակերպությունները անշարժ գույքի հարկի տարեկան գումարները վճարում են մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, իսկ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է օրենքով սահմանված տույժ` 0,04%֊ի չափով։
Համայնքի բնակիչների և համայնքի տարածքում գործունեություն ծավալող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տեղական բյուջե կատարվելու են վճարումներ՝
֊ անշարժ գույքի հարկ
֊ հողի վարձակալության վճար
֊ տեղական տուրք
֊ տեղական վճար
Հողամասի վարձակալություն վճարման և դադրեցման պայմանները.
Համաձայն հողամասի վարձակալության պայմանագրի` վարձակալը վարձակալության ընթացիք վճարները մուծում է հավասար չափերով, ըստ տարվա օրացույցային եռամսյակների, ոչ ուշ քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը: Վարձակալը վարձավճարի ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք` վարձատուին չվճարված գումարի 0.05%֊ի չափով։
Վարձակալության պայմանագիրը վարձատուի կողմից կարող է միակողմանի, վաղաժամկետ լուծվել` եթե վարձակալը 3 ամիս ուշացնում է վարձավճարի մուծումը։
Լոռի Բերդի համայնքապետարանը դիմում է բոլոր հարկատուներին՝ ժամանակին վճարել հարկերը, տույժերից խուսափելու և վարչական պատասխանատվության չենթարկվելու համար:
Հարգանքներով` Լոռի Բերդի համայնքապետարան