Լոռի Բերդի համայնքապետարանը հրավիրում է շահագրգիռ բոլոր անձանց` Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրի անվանափոխության վերաբերյալ (առաջարկվող անվանումը` Եղիտանք) կազմակերպվող հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների` ս.թ. նոյեմբերի 04-ին:
1.Հանրային բաց լսումները և (կամ) քննարկումները տեղի կունենան Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ. Յաղդան 4-րդ փողոց, շենք 3:
2.Հանրային բաց լսումները և (կամ) քննարկումները կկայանան ս.թ. նոյեմբերի 04-ին ժամը 11:00-ին:
3.Հանրային բաց լսումների և (կամ) քննարկումներին հրավիրվում են շահագրգիռ բոլոր անձինք,
4.Շահագրգիռ անձինք կարող են քննարկվող հարցի վերաբերյալ մինչև 2024թ. նոյեմբերի 07-ը ժամը 15:00-ն ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողու-թյունները ուղարկելով loriberdhamaynq2017@mail.ru էլեկտրոնային հասցեին, Լոռի Բերդ համայնքի
loriberd.am պաշտոնական ինտերնետային կայքին կամ գրավոր ներկայացնել Լոռի Բերդի համայնքապետարան:
Հարգանքներով՝ Լոռի Բերդի համայնքապետարան