Այսօր: Շաբաթ, 14 Հունիսի 2025թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԻ ՍՏԵՂԾՄԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անի Մարտիրոսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
14/04/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
23/04/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի´ բնակիչներ,

Սույնով տեղեկացնում ենք,  որ Լոռի Բերդ համայնքում (այսուհետ` համայնք), սահմանվում են ԼոռիԲերդ համայնքում (այսուհետ` համայնք) սոցիալական պաշտպանության ոլորտում համայնքի կամավոր խնդիրների լուծման նպատակով կյանքի դժվարին իրավիճակում գտնվող, մասնավորապես՝ զոհված զինծառայողների, պատերազմի վետերանների, ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորած, հաշմանդամություն ստացած զինծառայողների և քաղաքացիական անձանց, ռազմական գործողությունների արդյունքում փախստական դարձած անձանց ընտանիքների, այդ թվում այլ օբյեկտիվ և սուբյետիվ պատճառներով սոցիալապես անապահով դարձած ընտանիքներինսոցիալական ծառայություններ մատուցելու  կարգավորումները, աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվելու է մշտական գործող հանձնաժողով:

  Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են`

1) համայնքի ավագանուց՝ մինչև երեք անդամ,       

3) սոցիալական աշխատող՝ մեկ անդամ,                 

4) համայնքապետարանի աշխատակազմից՝ մինչև երեք անդամ,

5) համայնքային ենթակայության կազմակերպություններից՝ մինչև երեք անդամ,

6) համայնքում սոցիալական ծառայություններ մատուցող կառույցների ներկայացուցիչներից՝ մինչև երկու անդամ /առկայության դեպքում/

7) համայնքում գործունեություն ծավալող  հասարակական կազմակերպություններից՝ մինչև երկու անդամ,

8) համայնքի բնակիչ հանդիսացող շահագրգիռ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից՝ մինչև երկու անդամ։

Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցող անձինք մինչև՝ ս.թ. ապրիլի 23-ը ներառյալ կարող են տեղեկացնել Լոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմ:

      Հարգանքներով՝  Լոռի Բերդի համայնքապետարան

Բոլորը
Մասնակցային բյուջետավորում
Ինչպես դիմել համայնքապետարան
Մասնակցային բյուջետավորում
Ավագանու վեցերորդ նստաշրջանի չորրորդ հերթական նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner