Հարգելի բնակիչներ.
Հայտնում ենք, որ ս.թ. մայիսի 03-ին նախատեսվում է համապետական շաբաթօրյակ: Մաքրման ենթակա վայրերում աղբահանությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը: Շաբաթօրյակի արդյունավետ իրականացման նպատակով համայնքապետարնում կազմվել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների ծրագի, որին համապատասխան
կապահովվի համայնքի բոլոր բնակավայրերի, կրթական բոլոր հաստատությունների, համայնքում տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև անհատ բնակիչների մասնակցությունը՝ շաբաթօրյակի աշխատանքներին:
Համայնքապետարանի կողմից կազմվել է տարածքներում իրականացվելիք աշխատանքների ծրագիր, սահմանազատվել են մաքրման ենթակա տարածքները, նշվել են կոնկրետ տարածքի համար պատասխանատու կազմակերպությունները:
Շաբաթօրյակին կօգտագործվի սանիտարական մաքրման համար անհրաժեշտ տեխնիկա: Լուրջ ուշադրություն կդարձվի համայնքի վարչական տարածքի, բնակավայրերի ու ճանապարհամերձ հատվածների, ներբնակավայրային ճանապարհների ու ճանապարհամերձ հատվածների, համայնքում զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հատվածների մաքրման և բարեկարգման աշխատանքներին:
Մաքրենք և մաքուր պահենք ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԸ:
Հարգանաներով` Լոռի Բերդի համայնքապետարան