Լոռի Բերդ համայնքի հարգելի՛ բնակիչներ.
Լոռի Բերդ համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 11 թիվ 24-Ա որոշմամբ՝ համայնքում մեկնարկվել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից 2025 թ․ ապրիլի 28 թիվ 85-Ա որոշմամբ ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով և հաստատվել է միջոցառումների իրականացման ժամանակացույց։
Մասնակցային բյուջետավորման գործընթացը հնարավորություն է տալիս համայնքի բնակիչներին համայնքապետարանի աշխատակիցների հետ համատեղ մասնակցել իրենց համայնքի կառավարման գործերին։ Սույն հարթակի միջոցով հնարավոր է Լոռի Բերդ համայնքի 16 տարին լրացած բնակիչները մասնակցեն համայնքի 9 բնակավայրերի զարգացման ծրագրերին։
Մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում Ձեր առաջարկները անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ Լոռի Բերդ համայնքի պաշտոնական ինտերնետային կայքէջին՝
loriberd.am հասցեին։
Առաջարկություններ կարող են ներկայացվել նաև թղթային տարբերակով՝ Լոռի Բերդի համայնքապետարան կամ բնակավայրի վարչական նստավայր։
Ձեր առաջարկը ներկայացնելու կամ ներկայացված առաջարկների օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է գրանցվել
loriberd.am կայքում։
Գրանցվելու համար պետք է անցնել հետևյալ հղումով (լրացնելով պահանջվող դաշտերը) կամ մուտք գործել «Ես եմ» (ID կամ MID առկայության դեպքում) հարթակի միջոցով։
Մասնակցե՛ք Լոռի Բերդ համայնքի զարգացմանը - Բյուջե 2025թ․