«ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ Լեջան բնակավայիր խմբի դաստիարակի 1․12 դրույք թափուր տեղի համար.
Մրցույթին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ, համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված որակավորման պահանջների։
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում,
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4)
6) մեկ լուսանկար 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
· Մրցույթը տեղի կունենա 2026 թվականիհունիսի 1- ին, ժամը՝ 11։00-ին, ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ․Ագարակ 17-րդ փողոց, շենք 2 հասցեում։
· Փաստաթղթերը ներկայացնել անձամբ ՝ անձը հատատող փաստաթղթով ։
· Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի ապրիլի 23-ից մինչև 2026 թվականի մայիսի 25-ը ներառյալ, ամեն օր ժամը 11։00-14։00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից ,Լոռի Բերդ համայնք, գ․Ագարակ 17 փողոց, շենք 2 հասցեում։
· Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են հայտարարությանը հետևել
https://www.loriberd.am/ կայքում։
· Մրցույթն անց է կացվելու երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 22․10․2024 թ․-ի N˚1981-Ա/2 հրամանի մշակված հարցաշարի։
· Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով
https: //escs.am/am/news/25156 ։
· Տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 96 15 74 15 հեռախոսահամարով։