Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անի Մարտիրոսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
15/06/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
04/07/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Լոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր 3.2-2)։

Առաջին կարգի մասնագետը.

կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և որակով.

CLIENT-TREASURY համակարգչային  ծրագրում մուտքագրում է համայնքի բյուջեն, բյուջեից ծախսերի իրականացման համար հիմք հանդիսացող պայմանագրերը, կատարում է համայնքային բյուջեից   փոխանցումները, իրականացնում է բյուջեի եկամուտների և ծախսերի հաշվառումը.

մասնակցում է համայնքի տարեկան բյուջեի նախագծի և բյուջեի փոփոխու­թյուն­ների նախագծերի կազմման աշխատանքներին.

մասնակցում է բյուջեի կատարաման տարեկան հաշվետվության և բյուջեի ըն­թաց­քի եռամսյակային հաղորդումների նախագծերի կազմման աշխատանքներին.

մասնակցում է պայմանագրերի նախագծերի կազմմանը.

իրականացնում է հաշվապահի պարտականություններ.

իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում,  նախա­պատ­րաստում և քարտուղարին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկու­ցա­գրեր և այլ գրություններ.

իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Աշխատակազմի առաջին կարգի մասնագետն ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝  համաձայն պաշտոնի անձնագրի:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ունենալ`

ա) միջնակարգ կրթություն, առանց աշխատանքային ստաժի.

բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հան­րա­պե­տության Աշխատանքային օրենսգրքի, Հայաստանի Հան­րա­պե­տության հարկային օրենսգրքի, Տեղական ինքնակառավարման մասին, Հա­մայն­քային ծառայության մասին, Նվազագույն աշխատավարձի մասին, Գանձա­պե­տա­կան համակարգի մասին, Գույքահարկի մասին,  Հաշվապահական հաշվառման մասին, Հողի հարկի մասին, Տեղական տուրքերի և վճարների մասին, ՀՀ բյուջետային համակարգի մասին  Հա­յաս­տանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազո­րու­թյունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ) համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

Մրցույթներին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով),

բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թվականի փետրվարի  15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,

դ) հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

ե) «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12–րդ հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,

զ) մեկ լուսանկար (3x4 չափսի),

է) անձնագրի պատճենը:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են Լոռի Բերդի համայնքապետարանում և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով  վարչությունում, ամեն օր, ժամը 10-ից մինչև 15-ը` բացի շաբաթ, կիրակի օրերից:

Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնների անձնագրերին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Լոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմ (գ.Լոռի Բերդ, հեռ.՝ 0256-2-14-75) և Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (1-ին հարկ, հեռ.՝ 0322-2-21-04)։

Մրցույթը կկայանա 2022թ. հուլիսի 18-ին ժամը 12.00-ին` Լոռի Բերդի համայնքապետարանում:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2022թ. հուլիսի 4–ը:

Բոլորը
Ավագանու հերթական նիստ 15.03.2024թ.
Ինչպես դիմել համայնքապետարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner