Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անի Մարտիրոսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
25/08/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
15/10/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի´ բնակիչներ.
Տեղեկացնում ենք, որ մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրը:
● Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ մինչև 100 հա մակերեսով (բացառությամբ տնամերձ հողատարածքների) ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները, ընդ որում, միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը: Նույն տնտեսավարողի կողմից մշակվող ցանքատարածությունների մակերեսների հանրագումարը չի կարող գերազանցել 100 հա–ը։
● Ծրագրի շրջանակում պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ ցածրադիր շրջաններում, եղանակային պայմաններից կախված, մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակը:
Ծրագրին մասնակցելու համար շահառուները մինչև 2022 թվականի հոկտեմբերի 15-ը դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին:
● Ծրագրին մասնակցելու համար շահառուները կարող են մինչև 2022 թվականի
հոկտեմբերի 15-ը դիմում ներկայացնել բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով.
√ մշակվող (նախատեսվող) ցորենի ցանքատարածության տեղը, մակերեսը, սորտերը, բանկային հաշվեհամարը:
Դիմումին կից շահառուն ներկայացնում է նաև՝
1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող պետական գրանցման վկայականի (վկայականների) պատճենը (պատճենները), պայմանագրային
հիմունքներով վարձակալության (ենթավարձարձկալության) կամ օգտագործման դեպքում ՝ նաև նոտարական կարգով
վավերացված այդ պայմանագրի (պայմանագրերի) պատճենը (պատճենները), կամ համայնքի կամ բնակավայրի
վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանքը՝ հողամասը շահառուի կողմից փաստացի օգտագործվելու
վերաբերյալ (տեղեկանքում պարտադիր նշվում է շահառուի կողմից հողամասի փաստացի օգտագործման
պատճառների վերաբերյալ տեղեկատվություն:
● Ծրագրի շրջանակում ցորենի մշակության, ագրոտեխնիկական միջոցառումների կիրառման, սերմերի ախտահանված լինելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով նախարարությանը դիմած շահառուներին կտրամադրվի անվճար խորհրդատվություն։
1 հա-ի հաշվով յուրաքանչյուր շահառուին կփոխհատուցվի
հավաստագրված, ծրագրում ընդգրկված սորտերի էլիտային կամ 1-ին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում՝ 120,0 հազար դրամ.
չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70,0 հազար դրամ։
√ Փոխհատուցում ստանալու նպատակով՝ շահառուները ոչ ուշ քան 2023 թվականի ապրիլի 1-ը դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին։
Բոլորը
Ավագանու հերթական նիստ 15.03.2024թ.
Ինչպես դիմել համայնքապետարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner