Շինարարության (քանդման) թույլտվություն ստանալն անհրաժեշտ է urban.e-gov.am կայքի միջոցով Լոռի Բերդ համայնքի ղեկավարին ներկայացնել առցանց դիմում՝ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու համար։ Նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) համար կայքում պահանջվող պարտադիր փաստաթղթերից բացի անհրաժեշտ է առցանց դիմումին պարտադիր կցել նաև սեփականության վկայական և էսքիզային նախագիծ։ Դիմումի մակագրումից և փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո տրամադրվում է նախագծման թույլտվությունը, որից հետո urban.e-gov.am կայքի միջոցով Լոռի Բերդ համայնքի ղեկավարին պետք է ներկայացնել առցանց դիմում՝ շինարարության (քանդման)թույլտվություն ստանալու համար։
Շինարարության թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերն են․
1․ ներկայացնել համապատասխան դիմում համայնքի ղեկավարին,
2․ կառուցվող օբյեկտի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը,
3․պայմանագիր լիցենզավորված շինարարական կազմակերպության հետ,
4․ պայմանագիր լիցենցավորված տեխնիկական հսկողության վերաբերյալ,
5․պայմանագիր լիցենզավորված հեղինակային հսկողության վերաբերյալ,
6․ տեղական տուրքերի և վճարների մուծման անդորրագրերը։
Շինարարության և շինությունների քանդման համար Լոռի Բերդ համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանվել է տեղական տուրք։
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.
1) հիմնական շենքերի և շինությունների համար`
ա. մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների տասնհինգ հազար դրամ
բ. մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` տասնհինգ հազար դրամ,
2) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված և Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) համար`
ա. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեսուն հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
բ. 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հարյուր հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
գ. 1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ երկու հարյուր հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,
դ. 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ մեկ միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամի հանրագումարի ու սույն կետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:
Սույն կետի համաձայն՝ շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետևյալ գործակիցները.
Գոտի
|
Գոտիականության գործակից
|
1-4
|
5.0
|
5-8
|
4.0
|
9-12
|
3.0
|
13-16
|
2.0
|
17-20
|
1.0
|
3) ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`
ա. մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հինգ հազար դրամի և սույն կետի «բ» ենթակետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը,
բ. 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` տասը հազար դրամի և սույն կետի «բ» ենթակետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը.
2. Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`
1) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` երեք հազար դրամ.
2) բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,
3) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.
3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար` հինգ հազար դրամ:
Շինարարության թույլտվության համար սահմանված տուրքը անհրաժեշտ է փոխանցել համայնքապետարանի 900255114192 հաշվեհամարին, իսկ շինության քանդման թույլտվության տուրքը՝ 900255114184 հաշվեհամարին։