Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ


Ինչպե՞ս ստանալ շինարարության /քանդման/ թույլտվություն

 Շինարարության (քանդման) թույլտվություն ստանալն անհրաժեշտ է urban.e-gov.am կայքի միջոցով Լոռի Բերդ համայնքի ղեկավարին ներկայացնել առցանց դիմում՝ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու համար։ Նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) համար կայքում պահանջվող պարտադիր փաստաթղթերից բացի անհրաժեշտ է առցանց դիմումին պարտադիր կցել նաև սեփականության վկայական և էսքիզային նախագիծ։ Դիմումի մակագրումից և փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո տրամադրվում է նախագծման թույլտվությունը, որից հետո urban.e-gov.am կայքի միջոցով Լոռի Բերդ համայնքի ղեկավարին պետք է ներկայացնել առցանց դիմում՝ շինարարության (քանդման)թույլտվություն ստանալու համար։

Շինարարության թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերն են․

1․ ներկայացնել համապատասխան դիմում համայնքի ղեկավարին,

2․ կառուցվող օբյեկտի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը,

3․պայմանագիր լիցենզավորված շինարարական կազմակերպության հետ, 

4․ պայմանագիր լիցենցավորված տեխնիկական հսկողության վերաբերյալ,

5․պայմանագիր լիցենզավորված հեղինակային հսկողության վերաբերյալ, 

6․ տեղական տուրքերի և վճարների մուծման անդորրագրերը։

Շինարարության և շինությունների քանդման համար Լոռի Բերդ համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանվել է տեղական տուրք։

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաս­տատ­ված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահման­ված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.

1) հիմնական շենքերի և շինությունների համար`

ա. մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների տասնհինգ հազար դրամ

բ. մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` տասնհինգ հազար դրամ,

2) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված և Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) համար`

 ա. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շի­նու­թյուն­ների համար` երեսուն հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

բ. 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շի­նու­թյուն­­ների համար` հարյուր հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

գ. 1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շի­նու­թյունների համար՝ երկու հարյուր հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

դ. 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ մեկ միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամի հանրագումարի ու սույն կետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:

Սույն կետի համաձայն՝ շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետևյալ գործակիցները.

 

Գոտի

Գոտիականության գործակից

1-4

5.0

5-8

4.0

9-12

3.0

13-16

2.0

17-20

1.0

 

3) ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

ա. մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հինգ հազար դրամի և սույն կետի «բ» ենթակետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը,

բ. 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` տասը հազար դրամի և սույն կետի «բ» ենթակետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը.

2.  Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վե­րա­կառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխա­տանք­ների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շի­նարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահ­ման­ված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

1) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չա­փերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդ­հա­նուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` երեք հազար դրամ.

2) բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վեր­նա­կա­ռույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստոր­գետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշա­նակության փոփոխություն, և, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույ­քա­չափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կե­տով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մա­կե­րե­սի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,

3) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հա­վել­վածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.

3.  Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար` հինգ հազար դրամ:

Շինարարության թույլտվության համար սահմանված տուրքը անհրաժեշտ է փոխանցել համայնքապետարանի 900255114192 հաշվեհամարին, իսկ շինության քանդման թույլտվության տուրքը՝ 900255114184 հաշվեհամարին։

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԻ (Աշխատակազմի քարտուղար)
Ստեղծման ամսաթիվ 16/04/2025
Վերջին խմբագրման ամսաթիվ 16/04/2025
Թեմա Այլ
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner