17.11.27
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ
|
Ողջունում եմ Ձեր կողմից Լոռի Բերդ համայնքի պաշտոնական կայքի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը: Համայնքապետարանի պաշտոնական կայքում դուք կգտնեք Ձեզ անհրաժեշտ տեղեկությունները և հետաքրքրող հարցերի պատասխանները՝ համայնքի և համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի գործունեության վերաբերյալ: Փորձելով առավելագույնս օգտագործել կայքի ընձեռած հնարավորությունները՝ մենք հանրությանը մատչելի և ամբողջական տեղեկատվություն ենք տրամադրում մեր աշխատանքների մասին, իրազեկում ենք Լոռի Բերդ համայնքում իրականացվող ծրագրերի, աշխատանքների և իրադարձությունների մասին: Մենք կաշխատենք, որ մեր կայքը լինի Ձեր լավագույն օգնականը՝ համայնքային իրադարձությունների, իրականացվող աշխատանքների և նախաձեռնությունների վերաբերյալ փնտրվող ...
Մանրամասն |
|
|
22.03.24
Հերթական աջակցությունը՝ ԼՂՀ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
|
ՄԱԿ-Ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում հերթական աջակցությունն է տրամադրվել ԼՂՀ-ից բռնի տեղահանված՝ Լոռի Բերդ համայնքի բնակավայրերում ապաստանած մեր հայրենակիցներին: Աջակցությունը/սննդի արկղ/ տրամադրվել է 5 և ավելի անձ ունեցող ընտանիքներին: Հարգանքներով՝ Լոռի Բերդի համայնքապետարան
|
|
20.03.24
Լոռի Բերդ համայնքի ղեկավարը բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունն է անցկացրել
|
Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը մարտի 19֊ին հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել վարչական ղեկավարների և աշխատակազմի մասնակցությամբ։Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքի սեփական եկամուտների հավաքագրման, 1-ին եռամսյակի պլանային ցուցանիշների կատարման ուղղությամբ հետևողական աշխատանքներ իրականացնելու և հավաքագրումը հավուր պատշաճի իրականացնելու գործընթացը։Համայնքի ղեկավարը վարչական ղեկավարներին հանձնարարել է հետևողական լինել և խիստ հսկողություն իրականացնել պետական միջոցներով բնակավայրերում իրականացվող շինարարական ծրագրերի որակի նկատմամբ։Համայնքի ղեկավար Ա. Ներսիսյանը վարչական ղեկավարներին հորդորել է գյուղատնտեսական աջակցության պետական ծրագրերի մեկնարկի մասին անհատապես ...
Մանրամասն |
|
20.03.24
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
|
ՀՀ կառավարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Համաշխարհային բանկի և Լոռի Բերդ համայնքի համաֆինանսավորմամբ, ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում վերակառուցվում է Լոռի Բերդի համայնքապետարանի նոր վարչական շենքը։ Համայնքապետարանի վարչական շենքում տեղակայված է լինելու նաև Քաղաքացիների սպասարկման գրասենյակ (ՔՍԳ)։
|
|
18.03.24
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Գարնանացան մշակաբույսերի պետական աջակցության ծրագիր
|
Հարգելի´ բնակիչներ,Սույնով տեղեկացնում ենք, որ մեկնարկել է Բուսաբուծության աջակցության պետական ծրագիրը, որն իրականացվելու է 2024թ.-ին ՀՀ ամբողջ տարածքով։Պետական աջակցութհունը վերաբերում է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի հավաստագրված սերմերով մշակության իրականացմանը։Կփոխհատուցվի մինչև 100 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա՝ հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |