Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 5-րդկետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով՝
համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բյուջեն՝ համաձայն 1-5 հավելվածների:
2 .Հաստատել համայնքի 2026 թ. բյուջեի եկամուտները՝ համաձայն հավելված 1-ի:
3. Հաստատել համայնքի 2026թ. բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն Հավելված 2-ի, 3-ի և 5-ի:
4. Հաստատել համայնքի 2026թ. բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը՝ համաձայն Հավելված 4-ի
5. Սահմանել, որ.
1) ծախսերի ֆինանսավորումը կատարվում է փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունը,
2) բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարը կարող է կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի 15 տոկոսը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: |