Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 1
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

04 հունիսի 2024 թվականի N 1

Լոռի Բերդ համայնքում ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրերը, Լոռի Բերդ համայնքի 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կազմակերպության համագործակցությամբ իրականացվող ծրագրերը ներկայացնելու վերաբերյալ կազմակերպված հանրային լսում

1.  Ս.թ. հունիսի 4-ին ժամը՝ 11:00-ին Լոռի Բերդի համայնքապետարանում տեղի ունեցավ հանրային լսում,որի ընթացքում քննարկվեցին  պետական բյուջեից նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները, Լոռի Բերդ համայնքի 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ)և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համագործակցությամբ «ԵՄ-ն հայկական համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» (առաջին փուլ) ծրագրին Լոռի Բերդ համայնքի մասնակցության և դրամաշնորհ ստանալու հարցը:

Լսման սկզբում, ողջունելով  ներկաներին՝  Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը ներկայացրեց հանրային լսման նպատակը, շեշտելով, որ այն կազմակերպվել է առաջիկայում կայանալիք ավագանու նիստին ընդառաջ, և նպատակ ունի քննարկման առնել բնակիչների կարծիքներն ու առաջարկները՝  սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև  տեղեկացնել վերջիններին՝ համայնքում իրականացվելիք ծրագրերի մասին: Արայիկ Ներսիսյանը խոսեց համայնքի մանկապարտեզների տանիքներին ֆոտոոլտային կայաններ տեղադրելու ծրագրի մասին, որի օգնությամբ կկրճատվեն էլեկտրաէներգիայի ծախսերը:

Այնուհետև  համայնքի ղեկավարի տեղակալ Էդուարդ Մելիքսեթյանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կազմակերպության համագործակցությամբ իրականացվող ծրագիրը՝ այն է համայնքային ենթակայության կառույցների տանիքներին 5 կՎտ հզորությամբ ֆոտոոլտային կայանների տեղադրումը: Նա տեղեկացրեց, որ համայնքը ներկայացրել է համայնքապատկան այն շենքերը, որոնց վրա դեռևս տեղադրված չեն ֆոտոոլտային կայաններուսումնասիրության արդյունքում ընտրվել են Ուռուտ և  Սվերդլով բնակավայրերի մանկապարտեզների շենքերը, որոնց տանիքներին կտեղադրվեն նշված ֆոտոովոլտային կայանները, միաժամանակ տեղեկացրեց, որ համայնքի ներդրումը կկազմի ծրագրի ընդհանուր արժեքի 25 տոկոսը:

Հաջորդիվ համայնքի ղեկավարը Ա. Ներսիսյանը բնակիչներին ներկայցրեց այն, որ ծրագիրն իրականացնելու դեպքում հետագայում հնարավոր կլինի խնայած էլեկտրաէներգիան ծախսել համայնքի այլ ոլորտներում  և ստանալ շահույթ: Է. Մելիքսեթյանը ներկայացրեց ծրագրում ներգրավված  արտասահմանյան ներդրողների ուսումնասիրությունները,որոնք փաստում են ծրագրի շահավետության մասին: Նա տեղեկացրեց ներկաներին, որ ծրագրին մասնակցության փաստաթղթերը ներկայացվել են, և առաջին փուլի համար  համայնքի մասնակցությունը հավանության է արժանացել:

Առաջիկա ավագանու նիստին կքննարկվի ծրագրի համաֆինանսավորումը, և հաստատաման դեպքում դրա  իրագործումը կշարունակվի:

Ա. Ներսիսյանը փաստեց, որ 3 բնակավայրերում, որտեղ տեղադրված են նման կայաններ, էլեկտրաէներգիայի տնտեսման  շնորհիվ համայնքը էլեկտրոցանցի կողմից ստացել  է փոխհատուցում: Նա նշեց, որ հետագայում, կիրառելով ֆոտոովոլտային կայաններ, հնարավոր կլինի իրականացնել լուրջ խնայողություններ: Ա. Ներսիսյանի խոսքով Լոռի Բերդի համայնքապետարանն աշխատում է խնայողության սկզբունքով, և դա արտացոլված է բոլոր ոլորտներում:

Հաջորդիվ համայնքի ղեկավարի տեղակալը խորհրդով դիմեց ներկաներին՝ բնակելի տների տանիքներին ևս տեղադրել ֆոտոոլտային կայաններ, քանի որ ներկայումս պետությունը սուբսիդավորում է ծախսը: Նա նաև թվային տվյալներով  ներկայացրեց կայանների տեղադրման շահավետությունը:

Համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը խոսեց նաև 2024 թվականին նախատեսված սուբվենցիոն ծրագրերի մասին՝ (նշելով, որ դեռևս ծրագրերը չեն հաստատվել, քննարկման փուլում են): Նա ներկայացրեց նաև 2025 թվականին նախատեսված սուբվենցիոն ծրագրերը, դրանք են.

1. ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակավայրերի գիշերային լուսավորության ցանցի ընդլայնում և ԼԵԴ լուսատուներով փոխարինում:

2.  ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների կանոնավոր տուֆ քարով սալարկում։

Այնուհետև ներկայացվեց Լոռի Բերդ համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը (այսուհետև՝ ՄԺԾԾ) համայնքի առաջիկա երեք տարիների զարգացման ռազմավարական ֆինանսական փաստաթուղթը, որի հիմքում ընկած են համայնքիզարգացմանհնգամյածրագրերով սահմանված համայնքի զարգացման հիմնախնդիրները, ինչպես նաև ՀՀկառավարության  ծրագրերով որդեգրվածառաջնահերթ ուղղությունները, որոնք արտացոլված են վերջին տարիներին ՀՀ ֆինանսների նախարարության  կողմից մշակված գերակայություններում: Առանձին ներկայացվեց ծրագիրը՝ ըստ նախատեսված առանձին ոլորտների:

  Արայիկ Ներսիսյանը հավաստիացրեց, որ եթե այս տարվա ծրագրերը չհաստատվեն, մյուս տարի  այդ աշխատանքները կիրագործվեն ավել մեծ ծավալներով: Խոսվեց մասնավորապես ճանապարհների շինարարության ընթացքի և ձգձգվելու պատճառների մասին:



Կից փաստաթղթեր՝
(27.00 Կբ) 1
(14.34 Կբ) 2
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner