Այսօր: Շաբաթ, 14 Դեկտեմբերի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ծրագիր N 1
 
ԱնվանումԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ
Նպատակ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

        Լոռի Բերդ համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը (այսուհետև՝ ՄԺԾԾ) համայնքի առաջիկա երեք տարիների զարգացման ռազմավարական ֆինանսական փաստաթուղթ է, որի հիմքում ընկած են համայնքիզարգացմանհնգամյածրագրերով սահմանված համայնքի զարգացման հիմնախնդիրները, ինչպես նաև ՀՀկառավարության  ծրագրերով որդեգրվածառաջնահերթ ուղղությունները, որոնք արտացոլված են վերջին տարիներին ՀՀ ֆինանսների նախարարության  կողմից մշակված գերակայություններում:      

       2024-2026 թվականների միջնաժամկետ հատվածում Լոռի Բերդ համայնքի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն  են.

 

·         Գյուղատնեսության բնագավառում

- Իրականացնել ոռոգման ցանցերի կառուցնան և արդիականացման աշխատանքներ՝ նվազագույնի հասցնելու համար անմշակ վարելահողերի քանակը: Այս նպատակին հասնելու համար նախատեսվում է իրականացնել ոռոգման ցանցերի կառուցում էլեկտրական պոմպակայաններով, որոնք կսնուցվեն տեղադրվող ֆոտովոլտային կայանների միջոցով:

-Համագործակցելով այլ ներդրողների հետ և սուբվենցիոն ծրագրերով ձեռք բերել նոր գյուղատնտեսական տեխնիկա:

 

·         Տրանսպորտիբնագավառում

- Շարունակել ներհամայնքային ճանապարհների կանոնավոր տուֆ քարով սալարկման աշխատանքները՝ նվազագույնի հասցնելով ներհամայնքային անբարեկարգ ճանապարհների մակերեսը:

- Սուբվենցիոն ծրագրով ձեռք բերել միկրոավտոբուսներ, որոնք կծառայեն բնակչության ներհանայնքային փոխադրումների իրականացման համար:

 

·         Քաղա­քա­շի­նությանբնագավառում

 - Համայնքի բոլոր բնակավայրերում իրականացնել լուսավորության ներքին ցանցի ընդլայնման աշխատանքներ, արդիականացնել լուսավորության համակարգը՝ ժամանակակից էներգոխնայող լուսատուներով:

- Բոլոր բնակավայրերում տեղադրել 240 ԿՎ հզորության նոր ֆոտովոլտային կայաններ:

 

·         Շրջակա միջավայրի պաշտպանությանբնագավառում

- Ավելացնել աղբահավաքման պարբերականությունը:

- Ավելացնել բնակավայրերում տեղադրված աղբարկղների թիվը:

 

·         Կրթության բնագավառում

-Պայմաններ ապահովեի համայնքում նախադպրոցականկրթության զարգացման համար, ավարտել Ագարակ, Ուռուտ և Սվերդլով բնակավայրերի մանկապարտեզների հիմնագորոգման աշխատանքները, տարբեր հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով ապահովել դրանց նյութատեխնիկական հագեցվածությունը:  Սուբվենցիոն ծրագրերով ևս 2 բնակավայրերում լուծել մանկապարտեզների խնդիրը: Համայնքի չորս բնակավայրերում ունենալ գործող մանկապարտեզներ՝ բոլոր շահառուների համար հասանելի  դարձնելով նախադպրոցական կրթությունը:

- Աջակցել համայնքում գործող դպրոցներին, նպաստել նրանց կողմից իրականացվող արդյունավետ ծրագրերին՝ դրամաշնորհներ տրամադրելու միջոցով:

 

·         Սոցիալ-մշակութայինոլորտներում

-Վերազինել մշակութային հաստատությունները, ստեղծել և ֆինանսավորել  սպորտային և գեղարվեստի խմբեր,

-Բոլոր բնակավայրերում իրականացնել սպորտային հրապարակների կառուցման և կահավորման աշխատանքներ, ձեռք բերել սպորտային գույք:

-Աջակցել համայնքում գործող բուժհաստատություններին:

-Աջակցել համայնքի ակտիվ երիտասարդների կողմից իրականացվող տարբեր մշակութային, ժամանցային, մարզական ծրագրերի իրականացմանը:

 -Շարունակել դրամական խրախուսում տրամադրել կրթության, գիտության, արվեստի, սպորտի և այլ բնագավառներում հաջողություններ գրանցած երեխաներին և երիտասարդներին:

-Սոցիալական ապահովության բնագավառում շարունակել առանձնակիուշադրութ­­յանկենտրո­նումպահելանապահովընտանիքներին, առանցծնողականխնամ­քիմնացածերեխաներիսոցիալականպաշտպանվածությանխնդիրներին:

·         Համայնքայինկառավարմանոլորտում

- Տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ համայնքում կառուցվող համայնքապետարանի շենքում ստեղծել քաղաքացիների սպասարկման գրասենյակ և նիստերի դահլիճ՝ առավել արդյունավետ դարձնելով քաղաքացիների սպասարկումը:

-Իրականացնել համայնքայինծառայությանկատարելագործման, տեխնիկականվերազինմաննուղղվածմիջոցա­ռում­նե­ր, վերապատրաստումների միջոցով նպաստել ծառայողանձնակազմի մասնագիտականկարողություններիզարգացմանը: 

 

 

 

 


ՄԱՍ  1. Լոռի Բերդ համայնքի բյուջեի եկամուտները

 

       Լոռի Բերդ համայնքի եկամուտների գոյացման աղբյուրները բաժանվում են երկու խմբի՝ սեփական եկամուներ և պաշտոնական դրամաշնորհներ:

       2022 թվականի Լոռի Բերդ համայնքի վարչական բյուջե մուտքագրված 260053,1 հազ. դրամ եկամուտներից 123313,4 հազ.դրամը բաժին է ընկել սեփական եկամուտներին, իսկ 136739,7 հազ. դրամը՝ ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրված դոտացիայի գումարն է:

      Վարչական բյուջեի հարկային եկամուտներում ամենախոշոր մասը բաժին է ընկել անշարժ գույքից գույքային հարկերին՝ 32652,9հազ. դրամ:

      Մնացած եկամուտների պատկերը հետևյալն է.

-փոխադրամիջոցների գույքահարկ- 20463,9 հազ.դրամ ,

-տեղական տուրքեր- 377,0 հազ.դրամ,

-վարչական գանձումներ- 5142,8 հազ.դրամ,

-վարձակալական վճար- 16300,3 հազ.դրամ,

-այլ եկամուտներ- 48376,4 հազ.դրամ:

       Ֆոնդային բյուջեի եկամուտները գոյացել են վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող մասհանումների (62188,4 հազ.դրամ) և պետական բյուջեից ստացված սուբվենցիաների (226639,0 հազ.դրամ) հաշվին:

       Լոռի Բերդի համայնքապետարանի 2024-2026 թվականների ՄԺԾԾ-ի կազմման հիքում ընկած է ինչպես նախորդ տարիների բյուջեի մուտքերի վերլուծությունը, այնպես էլ տարբեր նորմատիվ իրավական ակտերով սահմանված համայնքի բյուջեին ամրագրված եկամուտների դրույքաչափերը և դրանցում կատարված փոփոխությունները: Մասնավորապես պլամնավորման ժամանակ հաշվի են առնվել.

·         անշարժ գույքի հարկի մասով

ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված անշարժ գույքի հարկի դրույքաչափերը՝ հաշվի առնելով նաև, որ օրենգրքի 233-րդ հոդվածի համաձայն 2021-2026 թվականների համար անշարժ գույքի հարկը(բացա­ռու­թյամբգյուղատն­տե­սա­կաննշա­նա­կությանհողերի) հաշ­վարկվումէանշարժգույքիշուկա­յա­կանարժեքինմոտարկվածկադաս­տրայինարժեք­ներիևՀՀհարկայինօրենսգրքի 229-րդհոդվածի 1-ինմասի 2-7-րդկետերովսահ­ման­վածդրույ­քա­չա­փերիարտադրյալի 25 տոկոսիչափով, 2022 թվա­­կանիհամար՝ 30 տոկոսիչափով, 2023 թվականիհաշվետուտարվահամար՝ 35 տոկոսիչափով, 2024 թվա­կանիհաշվետուտարվահամար՝ 50 տոկոսիչափով, 2025 թվականիհաշ­վետուտարվահամար՝ 75 տոկոսիչափովև 2026 թվականիհաշ­վետուտարվաևհետագահաշ­վետուտարի­ներիհամար՝ 100 տոկոսիչափով:

Այս հարկատեսակի գծով ըստ տարիների նախատեսվել են հետևյալ եկմուտները.

2024 թվականին – 34880.0 հազ. դրամ

2025 թվականին – 37900.0 հազ. դրամ

2026 թվականին – 40900.0 հազ. դրամ

Այս հարկատեսակի գծով եկամուտների պլանավորման ժամանակ հաշվի են առնվել նաև հողի հարկի և անշարժ գույքի հարկի գծով կուտաված ապառքների գումարները և դրանց գանձման դինամիկան:

·         փոխադրամիջոցների գույքահարկի մասով.

Այս հարկատեսակի գծով եկամուտների պլանավորման ժամանակ հաշվի է առնվել համայքապետարանի համակարգչային բազանում գրանցված փոխադրամիջոցների գծով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով և դրույքաչափերվ հաշվարկված հարկի գումարները, ինչպես նաև կուտկաված ապառքների գումարները և դրանց գանձման դինամիկան:

·         տեղական տուրքերի և վճարների մասով

  Տեղական տուրքերի և վճարների գումարների պլանավորումը իրականացվել է հաշվի առնելով «Տեղականտուրքերիևվճարներիմասին»  ՀՀօրենքով սահմանված գործողությունների և ծառայությունների համար Լոռի Բերդ համայնքի ավագանու 23.12.2022թ. թիվ 69-Ն որոշմամբ սահմանված դրույքաչափերը :

·         վարձակալական վճարների մասով

     Այս վճարի պլանավորումը իրականացվել է իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքված հողի և անշարժ գույքի վարձակլության պայմանագրերով սահմանված վարձակալական վճարների տարեկան հաշվարկի գումարների համաձայն:

·         այլ եկամուտների մասով

      Այլ եկամուտների մուտքերը հիմնականում գոյանում են համայնքին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական և այլ տեխնիկայով մատուցված ծառայությունների համար համայնքի բյուջե մուտքագրվող գումարներից: Այդ ծառայությունների համար վճարների սակագները սահմանված են Լոռի Բերդ համայնքի ավագանու 13.01.2022թ. թիվ 6-Ա որոշմամբ:

     Ստորև ներկայացվում է ըստ եկամտի տեսակների 2024-2026 թվականնեերի համար վարչական բյուջեի եկամուտների կանխատեսումները՝ 2023թ. հաստատված և 2024թ. կանխատեսված բյուջեների ցուցանիշների համեմատական վերլուծությամբ (Աղյուսակ 1):

 

 

 

 

Աղյուսակ 1

Մուտքի անվանումը

2022թ փաստ

2023թ. հաստ

2024 թ. կանխ.

2025թ. կանխ.

2026 թ. կանխ.

 2024թ կանխ. և 2023թ. հաստ. բյուջեի տարբերութ.

գումար

տոկոս

ԸՆԴԱՄԵՆԸ ՄՈՒՏՔԵՐ

260 053,0

396 836,1

309 432,0

330 712,0

335 800,0

-87 404,1

78,0

Գույքային հարկեր անշարժ գույքից

32 652,9

34 100,0

34 880,0

37 900,0

40 900,0

780,0

102,3

Գույքային հարկեր այլ գույքից

20 463,9

24 300,0

24 500,0

24 800,0

24 800,0

200,0

100,8

Տեղական տուրքեր

377,0

436,0

500,0

600,0

680,0

64,0

114,7

Պաշտոնական դրամաշնորհներ

136 739,7

136 333,2

186 902,0

186 902,0

186 902,0

50 568,8

137,1

Այլ եկամուտներ

69 819,5

201 666,9

62 650,0

80 510,0

82 518,0

-139 016,9

31,1

այդ թվում.

 

 

 

 

 

 

 

հողի և գույքի վարձակ. եկամուտ

16 300,3

11 856,0

13 400,0

13 900,0

14 900,0

1 544,0

113,0

վարչական գանձումներ

5 142,8

9 574,0

18 950,0

21 310,0

23 910,0

9 376,0

197,9

մուտքեր տույժերից և տուգանքներից

0,0

200,0

300,0

300,0

300,0

100,0

150,0

այլ եկամուտներ

48 376,4

180 036,9

30 000,0

45 000,0

43 408,0

-150 036,9

16,7

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԱՍ  2.  Լոռի Բերդ համայնքի բյուջեի ծախսերը

       Լոռի Բերդ համայնքի 2024-2026 թվականների ծախսերի պլանավորման հիմքում, դրված են այն հիմնախնդիրները, որոնց լուծման առաջնահերթությունները ամրագրված են համայնքի զարգացման տեսլականում: Այդ նպատակով նախատեսվում են կատարել կապիտալ ծախսեր հետևյալ ուղղություններով.

 

·          Գյուղատնեսության բնագավառ

      Քանի որ Լոռի Բերդ համայքը կազմված է միայն գյուղական բնակավայրերից, համայնքի բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, որի զարգացումից է հիմնականուն կախված բնակչության կենսամակարդակի բարելավումը:

Այդ նպատակին հասնելու համար նախորդ տարիների ընթացքում ձեռք են բերվել տարբեր գյուղատնտեսական տեխնիկա և գյուղատնտեսական գործիքներ, որոնցով վճարովի ծառայություններ են մատուցվում ինչպես համայնքի, այնպես էլ հարակից բնակավայրերի հողօգտագործողներին: Բոլոր բնակավայրերում տեղադրվել են հակակարկտային կայաններ, որոնց գոյությունը որոշ չափով մեղմացրել է գյուղատնտեսության արդյունքների կախվածությունը եղանակային պայմաններից՝ ավելի գրավիչ և կանխատեսելի դարձնելով գյուղատնտեսությամբ զբաղվելը: Այս ամենի շնորհիվ համայնքում մի քանի անգամով ավելացել է մշակվող վարելահողերի քանակը:

       Այժմ համայնքում գյուղատնտեսության զարգացման առաջնահերթ խնդիրը դարձել է հողատարածքների ոռոգման հարցը: Վերջին տարիներին կլիմայական պայմանների փոփոխության պատճառով ոռոգման ներքին ցանցերի  կառուցուման և արդիականացման հարցերը դարձել են օրակարգի կարևորագույն խնդիրները: Այդ իսկ պատճառով 2025-2026 թվականներին նախատեսվել է սուբվենցիոն ծրագրերով իրականացնել ոռոգման ցանցերի կառուցման աշխատանքներ, յուրաքանչյուր տարի 100,0մլն.դրամի չափով, որից 65,0 մլն. դրամը՝ սուբվենցիայի հաշվին:

·         Քաղա­քա­շի­նությանբնագավառ

     Լոռի Բերդ համայնքի զարգացման գերակայություններից է նաև ներհամայնքային ճանապարհների կառուցումը և գիշերային լուսավորության ցանցի ընդլայնումը: Այդ նպատակով նախորդ տարիներին բոլոր բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի միջոցով կատարվել են ներհամայնքային ճանապարհների կանոնավոր տուֆ քարով սալարկման աշխատանքներ: Սուբվենցիոն ծրագրերով կատարվել են նաև լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքներ: Համայնքի բոլոր բնակավայրերում Տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ տեղադրվել են ֆոտովոլտային կայաններ:

       2024-2026 թվականներին ևս նախատեսվում են ներդրումներ կատարել վերը նշված բնագավառներում: Մասնավորապես ըստ տարիների սուբվենցիոն ծրագրերով իրականացվելու են հետևյալ աշխատանքները

2024 թվականին.

   -ներհամայնքային ճանապարհների կանոնավոր տուֆ քարով սալարկման աշխատանքներ -160,0 մլն. դրամ, որից սուբվենցիա՝ 88,0 մլն. դրամ

 - գիշերային լուսավորության ցանցի ընդյայնման աշխատանքներ- 60,0 մլն. դրամ, որից սուբվենցիա՝ 33,0 մլն. դրամ

2025 թվականին.

   -ներհամայնքային ճանապարհների կանոնավոր տուֆ քարով սալարկման աշխատանքներ -150,0 մլն. դրամ, որից սուբվենցիա՝ 82,5 մլն. դրամ

 - գիշերային լուսավորության ցանցի ընդյայնման աշխատանքներ- 60,0 մլն. դրամ, որից սուբվենցիա՝ 33,0 մլն. դրամ

- ֆոտովոլտային կայանների տեղադրում- 20,0 մլն. դրամ, որից սուբվենցիա՝ 11,0 մլն. դրամ

2026 թվականին.

   -ներհամայնքային ճանապարհների կանոնավոր տուֆ քարով սալարկման աշխատանքներ -150,0 մլն. դրամ, որից սուբվենցիա՝ 82,5 մլն. դրամ

- ֆոտովոլտային կայանների տեղադրում- 20,0 մլն. դրամ, որից սուբվենցիա՝ 11,0 մլն. դրամ:

 

·         Կրթության բնագավառ

   Նախատեսվում է ներդրումներ իրականացնել նաև նախադպրոցականկրթության զարգացման համար:

     Այդ ոլորտում ներդրումները սկսվել են 2021 թվականից՝  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված դրամաշնորհի միջոցների հաշվին հիմնանորոգվել է մեկ մանկապարտեզի շենք:

    2022-2023 թվականներին հաստատված սուբվենցիոն ծրագրերով կատարվում են երեք բնակավայրերի մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման աշխատանքներ, որոնք շահագործման կհանձնվեն 2023թ.:

     Շարունակվելու են սուբվենցիոն ծրագրերով աշխատանքների  իրականացումը վերը նշված ոլորտում, մասնավորապես նախատեսվում է կատարել մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներ հետևյալ գումարների չափով.

   2025-2026 թվականներին յուրաքանչյուր տարի - 50,0 մլն.դրամ,  որից սուբվենցիա՝ 35,0 մլն.դրամ:

·         Սոցիալ-մշակութայինոլորտներ

  2024-2026 թվականներին համայքային բյուջեից միջոցներ կհատկացվեն նաև մշակույթի և սպորտի զարգացման համար: Սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում է բոլոր բնակավայրերում իրականացնել սպորտային հրապարակների կառուցման և կահավորման աշխատանքներ հետևյալ գումարների չափով.

      2025-2026 թվականներին յուրաքանչյուր տարի - 10,0 մլն.դրամ,  որից սուբվենցիա՝ 4,5 մլն.դրամ:

 

·         Համայնքի կարիքների համար գյուղատնտեսական և կոմունալ տեխնիկայի ձեռքբերում

    2024-2026 թվականներին նախատեսվում է համայնքի կարիքների համար ձեռք բերել գյուղատնտեսական և կոմունալ տեխնիկա հետևյալ գումարների չափով.

   2024 թվականին- 70,0 մլն.դրամ,  որից սուբվենցիա՝ 31,5 մլն.դրամ,

   2025 թվականին- 65,0 մլն.դրամ,  որից այլ ներդրող՝ 50,0 մլն.դրամ, սուբվենցիա՝ 6,75 մլն.դրամ,

  2026 թվականին- 25,0 մլն.դրամ,  որից սուբվենցիա՝ 11,25 մլն.դրամ:

 

     Ստորև ներկայացվում է 2024-2026 թվականների համար նախատեսված վարչական ծախսերը՝ 2023թ. հաստատված և 2024թ. կանխատեսված բյուջեների ցուցանիշների համեմատական վերլուծությամբ (Աղյուսակ 2):

Աղյուսակ 2

Մուտքի անվանումը

2022թ փաստ

2023թ. հաստ

2024 թ. կանխ.

2025թ. կանխ.

2026 թ. կանխ.

 2024թ կանխ. և 2023թ. հաստ. բյուջեի տարբերություն

գումար

տոկոս

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

226 637,3

396 836,1

309 432,0

330 712,0

335 800,0

-87 404,1

78,0

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ

103 909,7

124 713,0

135 600,0

136 050,0

134 650,0

10 887,0

108,7

Տնտեսական հարաբերություններ

36 982,6

179 160,8

42 200,0

44 200,0

45 200,0

-136 960,8

23,6

Շրջակա միջավայրի պաշտպանություն

6 000,0

7 300,0

8 000,0

8 500,0

8 500,0

700,0

109,6

Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն

650,0

5 980,0

20 500,0

14 900,0

14 900,0

14 520,0

342,8

Առողջապահություն

0,0

200,0

300,0

300,0

300,0

100,0

150,0

Հանգիստ, մշակույթ և կրոն

2 479,7

9 000,0

12 100,0

11 500,0

9 600,0

3 100,0

134,4

Կրթություն

7 466,9

9 198,0

9 800,0

36 600,0

36 600,0

602,0

106,5

Սոցիալական պաշտպանություն

6 960,0

10 500,0

11 300,0

11 300,0

11 300,0

800,0

107,6

Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր

62 188,4

50 784,3

69 632,0

67 362,0

74 750,0

18 847,7

137,1

 

Ինչպես երևում է Աղյուսակ 1-ի և Աղյուսակ 2-ի տվյալներից՝ 2023թ. հաստատված բյուջեի համեմատությամբ2024թ.համարկանխատեսվածբյուջեիվարչականմասի եկանուտները և ծախսերը պակաս են պլանավորվել 87404,1 հազ.դրամով (78,0 տոկոս), որի պատճառը 2023թ. աշնանացան ցորենի արտադրության խթանման համար պետական բյուջեից վճարված ֆինանսական աջակցության գումարն է (140840.8 հազ.դրամ), որի գծով 2024թ. եկամուտ և ծախս չի նախատեսնել: 2023թ. հաստատված բյուջեի եկամուտներում այն արտացոյված է այլ եկանուտներ բաժնում, իսկ ծախսերում՝ տնտեսական հարաբերություններ բաժնում: Մնացած բոլոր խմբերի եկամուտմերի և ծախսերի գծով 2024թ. համար կանխատեսված ցուցանիշները գերազանցել են 2023թ. ցուցանիշներին:

 

Ժամանակահատված01/01/2024 - 01/01/2026
ԿարգավիՃակԳործողության ժամկետի մեջ է  Գործողության ժամկետի մեջ է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար
Բովանդակություն
(73.31 Կբ)
Առնչվող փաստաթղթեր
(264.00 Կբ) Առդիր ՄԺԾԾ
Հաշվետվություն(ներ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner