Այսօր: Ուրբաթ, 14 Հունիսի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
 

Համայնքի ղեկավար ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Արայիկ Մենժիկի Ներսիսյանը ծնվել է 1968թ. հունվարի 2-ին Ստեփանավանի շրջանի Կողես գյուղում:

Հայրը՝ Մենժիկ Ավետիքի Ներսիսյան - անասնաբույժ, մայրը՝ Եվգենյա Վասիլի Ներսիսյան - ուսուցչուհի:

1973թ. ընդունվել է Կողեսի ութամյա դպրոց , 1984թ.-ին ավարտել է Ագարակի միջնակարգ դպրոցը:

1984թ. - 1990թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետի ցերեկային բաժնում և ստացել է գիտական ագրոնոմի որակավորում:

1986 - 1988թթ. ծառայել է Խորհրդային բանակում և զորացրվել է ավագի կոչումով:

1990 - 1991թթ. աշխատել է Կողեսի կոլտնտեսությունում որպես գլխավոր գյուղատնտես:

1991 - 1996թթ. ընտրվել և աշխատել է Կողեսի գյուղխորհրդի նախագահ:

1991 - 1993թթ. կամավորական ջոկատի կազմում մասնակցել է ԼՂՀ-ի և ՀՀ սահմանամերձ շրջանների մարտական գործողություններին:

1996թ. ընտրվել է Կողեսի գյուղապետ:

1996 - 2002 - 2005 - 2008 - 2012 - 2016 թվականներին վերընտրվել է որպես Կողեսի գյուղապետ:

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է.

- ԼՂՀ նախագահի հրամանագրով ,, Մարտական ծառայություն ,, մեդալով

- ՀՀ պաշտպանության խախարարի հրամանով ,,1992 - 1994թթ. մարտական գործողությունների մասնակից,, կրծքանշանով

- ,,Մարշալ Բաղրամյան,, մեդալով

- ,,Վազգեն Սարգսյան,, մեդալով

- ,,ՀՀ Զինված ուժեր 20 տարի,, մեդալով

- ԼՂՀ ,,Մայրություն,, ՀԿ -ի կողմից ,,Մայրական երախտագիտություն,, մեդալով

- ՀՀ երկրապահ կամավորականների միության հրամանով ,,ԵԿՄ 20 ՏԱՐԻՙՙ մեդալով

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ոսկե մեդալով

- ՀՀ նախագահի, կառավարության, մարզպետի կողմից արժանացել է պատվոգրերի և շնորհակալագրերի:

2017թ. նոյեմբերի 5-ին կայացած միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ղեկավար: Լոռի Բերդ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերն են՝ Ագարակ, Բովաձոր, Լեջան, Լոռի Բերդ, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Կողես, Ուռուտ բնակավայրերը: Համայնքի կենտրոն է հանդիսանում Լոռի Բերդ բնակավայրը:

Ամուսնացած է, ունի երկու որդի:

 

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս՝/0256/21475
Էլ. փոստ՝
Գրել նամակ՝

Ընդունելություն

Գրանցվել առցանց

Նախընտրական ծրագիր

(273.24 Կբ) Ձեզնից մեկն եմ
(290.57 Կբ) Ձեր կողքին
(317.10 Կբ) Ձեզնից մեկն եմ
Անվանում Փաստաթղթեր

Ստացած ձայների քանակը

2004

Լիազորությունների

Սկիզբ՝11/11/2017
Ավարտ՝

Կուսակցություն

Հայաստանի հանրապետական (ՀՀԿ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner