Այսօր: Հինգշաբթի, 25 Դեկտեմբերի 2025թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 76-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2025 թվականի N 76-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի  1-ինմասի 5-րդկետով և «Հայաստանի Հանրա­պե­տության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի  դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ՝ ՀՀ ԱՆ (գլխավոր քարտուղարի 06.12.2024թ. թիվ /06/27.2/49756-2024 գրություն) իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից տրված պետական փորձագիտական եզրակացությունը՝

 

համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բյուջեն՝ համաձայն 1-5 հավելվածների:

2 .Հաստատել համայնքի 2026 թ. բյուջեի եկամուտները՝ համաձայն հավելված 1-ի:

3. Հաստատել համայնքի 2026թ. բյուջեի ծախսերը  ըստ բյուջետային ծախ­սե­րի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն Հավելված 2-ի, 3-ի և 5-ի:

4. Հաստատել համայնքի 2026թ. բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը՝ համաձայն Հավելված 4-ի

5. Սահմանել, որ.

1) ծախսերի ֆինանսավորումը կատարվում է փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունը,

2) բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարը կարող է կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի  15 տոկոսը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:


Կողմ -13

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ՎԱՐԴՈՒՄՅԱՆ ՀԱՅԿ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՊԱՊՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐՍԵՍՅԱՆ ԻՐԻՆԱ

ՉԻԲՈՒԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՊԱՊԻԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԻԼՎԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆՆԱ

ՍԵՐՈԲՅԱՆ ԱՆԻ

ԱՍՐՅԱՆ ԱՆՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԻՇԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԱՅԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(143.19 Կբ) Հավելված
(37.12 Կբ) Բյուջետային ուղերձ
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Գ.Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ 7
(0256) 2-14-75
loriberdhamaynq2017@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner