Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 32-րդ և 42-րդ կետերովև 77-րդ հոդվածի 3-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Լոռի Բերդ համայնքի գույքի կազմում կատարել փոփոխություններ` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի գույքի սեփականության գույքագրման արդյունքները՝ համաձայն հավելված 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |