Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Համայնքի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համայնքի բյուջեում կատարել որոշումից բխող համապատասխան փոփոխություններ:
3. Ուժը կորցրած ճանաչել՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 17-Ա որոշումը:
4. Սույնորոշումնուժիմեջէմտնումընդունմանը հաջորդողօրվանից: |