Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ գյուղի բնակիչ՝ Ռաֆիկ Սուրենի Պապիկյանի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Լոռի Բերդ համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի գ. Լոռի Բերդ, Աշոտ Երկաթ փող., տուն 32 հասցեի բնակիչ՝ Ռաֆիկ Սուրենի Պապիկյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ գյուղում գտնվող 06-044-0019-0003 կադաստրային ծածկագրով, 1.24348 հա մակերեսով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատեսք հողամասին կից՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ 06-044-0019-0009 կադաստրային ծածկագրով, 0.03004 համակերես ով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատեսք հողամասը՝ ուղղակի վաճառքի ձևով, հողամասի ընդլայնման նպատակով օտարել նրան՝ /65500/ վաթսունհինգ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով:
2. Օտարվող հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |